Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վարդաշեն-Մուշավան ավտոճանապարհի՝ Մուշավան գյուղի սկզբնամասում բախվել են Lexus LT 460 մակնիշի 07 ԼՏ 077 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 NO 217 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները ՝դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ Էրեբունու տարածքային ծառայության աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են կատարում սյուների վրայից ընկած գազախողովակը կարգի բերելու ուղղությամբ։

«Գազպրոմ»-ի աշխատակիցները նաև ստուգում են՝ արդյո՞ք բախման հետևանքով գազի արտահոսք կա, թե՞ ոչ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։

Please enter a valid URL