Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ փետրվարի 26-ին կայացված այն որոշումը, որով մերժվել էր բողոքը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից կես մլրդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է: