Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առաջին անհրաժեշտության սննդամթերք է հատկացրել Էջմիածին քաղաքի ու հարակից գյուղերի կարիքավոր, բազմազավակ ընտանիքներին, տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց: Օգնության խնդրանքով օրեր առաջ ԲՀԿ տարածքային գրասենյակներ էին դիմել տարբեր համայնքների հարյուրավոր քաղաքացիներ: Հիմնադրամի աշխատակիցներն ու ԲՀԿ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները մի քանի օր շրջել են համայնքներում և յուրաքանչյուրին իր տան դիմաց փոխանցել սննդամթերքով լի փաթեթները: