Search
Close this search box.

Նոր տվյալներ Հայաստանից. կորոնավիրուսից ունենք ևս մեկ մահ

Հայաստանում ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Մահացել է ևս մեկ քաղաքացի:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1067 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 1111 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 9095 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 685): Փաստացի այս պահին բուժվում է 797 անձ (վերջին մեկ օրում պակասել է 28-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 297 անձ (վերջին մեկ օրում՝ 54 մարդ), 17 պացիենտ մահացել է:

Please enter a valid URL