Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ, գրել է «Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ. նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103 637 ընտրող, ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):
ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, եւ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։