Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի՜ քաղաքացիներ,
✅Եթե դժվարանում եք լրացնել դիմումը (9-րդ միջոցառում), կարող եք ներբեռնել դիմումի մուտքագրման ուղեցույցը և ըստ դրա լրացնել պահանջվող տվյալները։
✅Լրացման ենթակա են բոլոր դաշտերը։
✅ Յուրաքանչյուր էջում տվյալներ մուտքագրելուց հետո համոզվեք, որ ճիշտ եք լրացրել, ապա նոր անցեք հաջորդ էջին։ Դիմումը մուտքագրելուց հետո այն վերախմբագրել չեք կարող։
✅Եթե հաջողությամբ ավարտել եք մուտքագրումը, սպասեք Ձեր դիմումի պատասխանին։
✅Դիմումի պատասխանը կստանաք Ձեր նշած էլ․փոստի հասցեին 2-3 օրվա ընթացքում։
Դիմումի մուտքագրումը (9-րդ միջոցառում) մերժվում է, եթե․
🚫 գրանցված աշխատող եք,
🚫 անհատ ձեռնարկատեր եք,
🚫 ընտանիքը նպաստառու է,
🚫 չունեք հաշվառում բնակչության պետական ռեգիստրում։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման դիմումը՝ այստեղ