Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VQ 734 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաշեն-Լեռնավան ավտոճանապարհի՝ Ջրաշենի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մալաքյանի գլխավորությամբ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: