«Կառավարությունը 30%-ի չափով կվճարի փետրվար ամսին 10․000-30․000 դրամ գազ ու 5․000-10․000 դրամ հոսանք սպառած բոլոր բաժանորդների վարձավճարները։
Եթե արդեն իսկ վճարել եք, ապա մարտ ամսվա համար կլինի որպես կանխավճար, իսկ եթե մարտն էլ եք վճարել, ապա՝ ապրիլի համար»,- պարզաբանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Հիշեցնենք՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր հայտնել էր, որ կոմունալ վճարների փոխհատուցման ևս մեկ ծրագիր է մշակվում։ Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։