Search
Close this search box.

Մանրամասներ այսօր Գյումրիում դանակահարված ոստիկանների վիճակի մասին

Գյումրիում այսօր՝ ապրիլի 14-ին, դանակահարված 2 ոստիկանների վիճակը կայուն է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրիի ԲԿ-ից։

«Քիչ առաջ Գյումրի ԲԿ են ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ ստացած երկու քաղաքացի: Տուժածներից՝ 1995 թվականին ծնված Ա. Բ-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-կծակած վերք, իսկ 1989 թվականին ծնված Ա. Հ.-ի մոտ աշխատորշվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք: Կատարվել է վերքերի վիրաբուժական զննում, սահմանվել է հսկողություն»,- հայտնեցին ԲԿ-ից։

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ Ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, փորձել են պարզել 2 քաղաքացու ինքնությունը եւ արդյոք նրանք ունեն իրենց մոտ տեղաշարժի թերթիկ, սակայն վերջիններս առանց որեւէ պատճառաբանության վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի եւ մեկ ոստիկանության ծառայողի։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն եւ բերման ենթարկել ոստիկանության Կումայրիի բաժին։

Please enter a valid URL