Search
Close this search box.

Դավիթաշենի իր բնակարանից 17-ամյա աղջիկ է բերման ենթարկվել

Մարտի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ այֆոն բջջային հեռախոսը վաճառելու մասին «List. am» կայքում հայտարարություն էր տեղադրել, ապա իրեն էր զանգել անհայտ անձը, որի հետ հեռախոսը գնելու շուրջ համաձայնության էին եկել: Հանդիպել էին Կիևյան փողոցի գրավատանը, որտեղ գնորդը վճարել էր վճարման միջոց չհանդիսացող 800 եվրո և խաբեությամբ տիրացել հեռախոսին:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խարդախությունը կատարողի ինքնությունը: Ապրիլի 9-ին, ժամը 10.25-ին, 17-ամյա աղջիկը Դավիթաշեն թաղամասի իր բնակարանից բերման է ենթարկվել Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Ոստիկանություն

Please enter a valid URL