Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում Երևանում հնչած կրակոցների և սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի խումբը դեպքից 1 օր անց այցելել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել էր կրակոցի արդյունքում հրազենային վնասվածք ստացած Երևան քաղաքի Եղբայրության 24 շենքի բնակիչ՝ 35-ամյա Ռուդոլֆ Մելոյանը։
Կայքի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ վիրավորը հիվանդանոցից իր կամքով դուրս է գրվել՝ բժիշկներին հայտնելով, որ ինքը իրեն լավ է զգում ու հետագա բուժումը ցանկանում է անցկացնել տնային պայմաններում, մինչդեռ դեպքի օրը հիվանդանոց այցելած իրավապահներին բժիշկը հայտնել է, որ նա ի վիճակր չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիճակը ծանր է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: