Search
Close this search box.

Փաշինյանը պատրաստվում է փախուստի՞

Հեղաշրջման միջոցով վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր հաշվել և իրեն զեկուցելՙ թե ինչ են պարունակում Գագիկ Ծառուկյանի կողմից ամբողջ Հայաստանի տարածքում բաժանվող սննդի փաթեթները և ինչ արժեն դրանք: Փաշինյանին զարմացրել էր այն փաստը, որ հազարավոր ընտանիքների բաժանված փաթեթներում ընդամենը 3500 դրամի սնունդ է:

Իր այդ հայտարարությամբ Փաշինյանը փորձում էր իմաստազրկել կատարվող բարեգործությունը և նսեմացնել բարեգործին: Եթե Փաշինայանը օժտված լիներ մարդուն և պետության ղեկավարին հատուկ հատկանիշներով, նա պետք է ողջյուներ Ծառուկյանի կողմից կատարվող բարեգործությունը, և հայտարարեր, որ երկրի և հասարակության համար այս դժվարին իրավիճակում ցանկացած օգնություն, որը թեթեևացնում է սոցիալապես անապահով խավերի վիճակը՝ ողջյունելի է իր կողմից, քանի որ դրանով թեթևանում է նաև պետության կողմից այդ խավերին օգնելու բեռը:

Բայց Փաշինյանը նման բան չարեց, քանի որ նա Ծառուկյանին համարում է իր իշխանության հակառակորդը, և նրա կողմից արված ցանկացած բարեգործություն ընկալում է իր, առանց այն էլ խարխուլ դիրքերի թուլացման պրիզմայով:
Փաշինյանը ոչ միայն բարի կամք չդրսևորեց ողջունելու Ծառուկյանի կողմից կատարվող բարեգործությունը, այլ հայտնվեց տխուր վիճակում, երբ հայտարարեց, թե ինչ օգնություն է պատրաստվում հատկացնել կառավարությունը:

Այսօր պարզվեց, որ կառավարությունը պատրաստվում է 7500 դրամի փոխհատուցում տրամադրել փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարների դիմաց, և դա այն ընտանիքներին, որոնց գազի և էլեկտրաէներգիայի ծախսը փետրվարին չի անցել՝ գազինը 10 հազար դրամը, իսկ էլեկտրաէներգիայինը 5 հազար դրամը: Պարզ է, որ Հայաստանում հնարավոր չէ գտնել նորմալ ընտանիք, որը կհամապատասխանի այդ չափանիշներին, որովհետև այդքան հոսանք և գազ ծախսելու դեպքում ընտանիքը ուղղակի կցրտահարվեր և նրա բոլոր անդամները կմահանային: Իսկ մահացածներին օգնել այլևս հնարավոր չէ:

Արդյոք Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ ինքը ուղղակի ձեռ է առնում հասարակությանը: Մինչև վերջերս նա պնդում էր, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները ավելի բարձր են, քան Վրաստանինը, մինչդեռ Վրաստանի կառավարությունը հայտարարել է երեք ամիս մեր գներով հաշվարկված մոտ 45 հազար դրամի կոմունալ վարձերի փոխհատուցման մասին:

Իհարկե Փաշինյանը հասկանում է, որ ինքն ու իր կառավարությունը հայտնվել են ծիծաղելի վիճակում, և կորցրել են հանրային վստահության այն վերջին փշուրները, որ դեռևս ունեին: Նման կառավարությանը այլ բան չի մնում, քան պատրաստվել փախուստի: Իսկ փախուստի պատրաստվող կառավարությունը փող չի բաժանում, նա ընդհակառակը կոնսոլիդացնում է ֆինանսական միջոցնները.
«Վերցրել են հանրապետության փողերը և հայդե Փարիզ»,-այսպես բնութագրեց ուղիղ 100 տարի առաջվա Դաշնակցական կառավարության վարվելակերպը «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հայտնի հերոսը, ում խոսքերը միայնգամայն ակտուալ են նաև մեր օրերում:

Armlife.am

Please enter a valid URL