Search
Close this search box.

«Հարյուր հազարավոր քաղաքացիներ ձմռանը ոչ թե գազ կամ էլեկտրաէներգիա են օգտագործում, այլ փայտ և աթար». Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ գյուղաբնակ և քաղաքաբնակ հարյուր հազարավոր քաղաքացիներ ձմռանը ոչ թե գազ կամ էլեկտրաէներգիա են օգտագործում, այլ փայտ և աթար, և այս մարդիկ, այո՛, օգտագործում են 10 հզ. դրամից քիչ գազ և 5 հզ. դրամից քիչ էլեկտրաէներգիա։ Բացի այդ, այս քաղաքացիների զգալի մասը սոցիալապես խոցելի խմբերում են և նրանց համար 5 կամ 7 հազար դրամի աջակցությունը ևս կարևոր է։

Ահա թե որտեղից է առաջացել աջակցության 11-րդ ծրագրի 220․000 շահառուների թիվը, իսկ այդ ընտանիքներում ապրում է մինչև 600․000 մարդ»։

Please enter a valid URL