Search
Close this search box.

ԱՆ խոսնակը՝ Հայաստանում կորոնավիրուսից արձանագրված մահվան դեպքի մասին

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ՝ կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։

Ապրիլի 12-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք և 14 առողջացածներ»:

Please enter a valid URL