Պարգևավճարների մասին մի բան կարելի ա հաստատ պնդել։
Որ նախկինները շատ ավելի էֆֆեկտիվ էին իրենց աշխատավարձերը ծախսում ,քան ներկաները։Ես նախարարներ, համայնքապետեր ու պատգամավորներ գիտեմ նախկինից, որ չունենալով ոչ գրանցված ոչ էլ չգրանցված բիզնեսներ բազմահարկանի տներ էին կառուցում,անտառներ էին գնում Դիլիջանում ու Ծաղկաձորում,երեխեքին աստղաբաշխական գումարներով կրթության էին տալիս,տներ էին գնում եվրոպաներում,հանքեր ու հեկեր էին գնում։
Ավելին ,փաստորեն դեռ գումարներ էին խնայել նեղ օրվա համար, որ ԶԼՄ ներ ֆինանսավորեն ու էս հարցերը հանրությանը ներկայացնեն։ Ընդ որում ,որպես իրական հայրենասերներ ՝պարգևավճարների մասին չէին էլ մտածում։Իսկ ներկաները իրենց աշխատավարձերով ոչ միայն չեն կարողանում նախկինների նման ապրել այլև պարգևավճարներ են ուզում։
Խայտառակություն ։
Պետրոս Ղազարյան