Search
Close this search box.

Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի քան 14 հազար մարդ է մահացել

Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի քան 14 հազար մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։

Գործակալության տվյալներով, մարտի 1-ից մինչ օրս 14393 կորոնավիրուսով հիվանդ է մահացել։

Ներկայումս վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 6845 քաղաքացի։ Սա 35-ով պակաս է նախորդ օրվա թվից։ ԱՆ-ն նշում է, որ վերակենդանացման բաժանմունքում արդեն չորրորդ օրն է, ինչ մարդկանց թիվը նվազում է։ Ընդհանուր առմամբ հիվանդանոցներում 31826 մարդ է գտնվում։

Ֆրանսիայում ներկա պահի դրությամբ կորոնավիրուսի 93790 դեպք է գրանցվել, ավելի քան 27 հազար մարդ բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից։

Please enter a valid URL