Ճապոնացի բժիշկներն արձանագրել են ՄԻԱՀ-ի դեմ դեղամիջոցի ազդեցությունը կորոնավիրուսի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են կենսաբժշկական bioRxiv պորտալում։
Գիտնականները ստուգել են ինը հակառետրովիրուսային դեղամիջոցների ազդեցությունը SARS-CoV-2 վիրուսային մասնիկների վրա։ Պարզվել է, որ դրանցից մեկը՝նելֆինավիրը, զգալիորեն ճնշում է կորոնավիրուսի կրկնապատկումը (ռեպլիկացիային)։ Բժիշկները նկատել են, որ ՄԻԱՀ-ի դեմ դեղամիջոցը արդյունավետ կերպով կանգնեցնում է վիրուսի բազմացումը անգամ փոքր չափաբաժին ընդունելու դեպքում։
Բժիշկների եզրակացության մեջ ասվում է, որ նելֆինավիրը պետք է ներառել COVID-19 հարուցող SARS-CoV-2-ի դեմ օգտագործվող պոտենցիալ արդյունավետ դեղամիջոնցերի շարքում։