Search
Close this search box.

ՌԴ-ում ՀՀ դեսպանի կոչը ուղղված մեր հայրենակցներին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ուղերձ է հղել իր հայրենակիցներին:

Ուղերձում ասվում է .

||| ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի խոսքն՝ ուղղված հայրենակիցներին

«Սիրելի հայրենակիցներ,

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Սուրբ Զատկի հրաշագործ և պայծառ տոնի առթիվ։ Ցանկանում եմ Ձեզ այս ծանր օրերին հոգու մաքրություն և քաջառողջություն։

Վերջին շրջանում կորոնավիրուսի տարածման և հատուկ միջոցառումների իրականացման արդյունքում մենք բոլորս բախվեցինք այնպիսի իրավիճակի, երբ ՌԴ-ում հարյուրավոր մեր քաղաքացիներ հայտնվեցին անելանելի վիճակում՝ Հայաստանի հետ օդային հաղորդակցության ժամանակավոր ընդհատման հետևանքով։ Վերապրեցինք օրեր, որոնք մեր պատմության մեջ դարձան բացառիկ և առաջին անգամ են հանդիպում մեր աշխատանքային փորձառության մեջ։

Ռուսաստանում Հայ Առաքելական եկեղեցին 300 տարվա պատմության մեջ առաջին անգամ Սուրբ Հարության պատարագը մատուցեց առցանց ռեժիմով։ Թեպետ մեզ հաջողվեց անցած շաբաթ Հայաստան տեղափոխել 3 չարթերային թռիչքներով ավելի քան 650 ուղևոր, այնուամենայնիվ, դեռ բազմաթիվ են մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն մեկնելու Հայաստան, ունեն առաջին օգնության կարիք՝ կապված ՌԴ-ի տարածքում իրականացվող հատուկ միջոցառումների հետ։

Այդ օրերին իմ և բոլոր իմ գործընկերների ջանքերը ուղված են եղել հենց այդ խնդրի լուծմանը։ Եվ թույլ տվեք բոլորիս անունից ներողություն հայտնել նրանց, ում ձայնը ուշացումով հասավ մեզ, կամ ում օրհասական խնդիրները դեռ չեն լուծվել։

Հավաստիացնում են, որ դեսպանության և ՌԴ տարածաշրջաններում մեր հյուպատոսությունների բոլոր ծառայությունները աշխատում են շուրջօրյա ռեժիմով՝ իրենց հնարավորությունների առավելագույն չափով։

Հրատապ միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ մեր քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումը, օթևանի ապահովումը և այլ խնդիրների հանգուցալուծումը հնարավոր եղավ ՌԴ-ի մեր հայրենակիցների անմիջական մասնակցության շնորհիվ։ Եվ իմ խորն շնորհակալություն եմ հայտնում բոլոր հասարակական կազմակերպություններին, համայնքային կառույցներին, ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային, բարեգործական, երիտասարդական միություններին, հայազգի բժիշկներին, որոնք համախմբվեցին մեր քաղաքացիների շուրջ։

Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց, ովքեր օգնության ձեռք մեկնեցին այս օրերին՝ խնդրելով չնշել իրենց անունները, նաև նրանց, ովքեր օգնության ձեռք մեկնեցին ինքնաներկայացման և գովազդվելու համար և նրանց, ովքեր ջանքեր չխնայեցին քննադատելու մեզ։ Շնորհակալ եմ բոլորին։

Միևնույն ժամանակ թույլ տվեք հայտարարել, որ ապրիլի 13-ից Մոսկվա քաղաքում և Մոսկվայի մարզում սկսում է գործել հատուկ անցագրային ռեժիմ, որի ընթացքում քաղաքացիների շարժը, այդ թվում՝ այլ տարածաշրջաններից դեպի Մոսկվա այցելություններն առանց հատուկ թույլտվության արգելված են։ Սա նշանակում է որոշակի արգելափակումների առկայություն նաև մեր աշխատանքի մեջ, այդ թվում՝ կապված հյուպատոսական աջակցության, հյուրանոցային ապահովման, օդակայաններում շարժի հետ։

Կոչ եմ անում Ձեզ մինչև ապրիլի 19-ը (ներառյալ) հնարավորինս խուսափել ճանապարհորդելուց և որևէ կարգի այցելություներից։ Հիշեցնում եմ, որ փակված կլինեն նաև որոշ հյուրանոցներ, որտեղ այս օրերին բնակվում էին անօթևան մնացած մեր համաքաղաքացիները։ Խնդրում եմ Ձեզ առանց որևէ հրատապ անհրաժեշտության չլքել բնակության վայրերը»։

Please enter a valid URL