Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է. Մարտունու ԲԿ աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
«Գեղարքունիքի մարզի սիրելի’ բնակիչներ.
Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։
Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել։
Առողջ եղե’ք…»,- գրում է մարզպետը: