Search
Close this search box.

Արդյո՞ք զիջումներ կկիրառեն նրանց նկատմամբ, ովքեր երթևեկության կանոնները խախտելու համար ակտեր ունեն

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում շատ քաղաքացիներ այս օրերին չեն աշխատում, հետևաբար՝ չունեն գումարի աղբյուր: Կորոնավիրուսի սոցիալական հետևանքները չեզոքացնելու համար կառավարությունը հինգ ծրագիր է առաջարկել, սակայն այդ ծրագրերը չեն առնչվում ֆինանսական խնդիրների առաջ կանգնած բոլոր քաղաքացիներին:

Այս օրերին որոշ քաղաքացիներ ահազանգում են Ճանապարհային ոստիկանության ակտերը վճարել չկարողանալու մասին:

168.am-ը դիմել է պարետատուն, ճշտելու, թե արդյո՞ք այժմ կառավարությունը քննարկում է զիջումներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք երթևեկության կանոնները խախտելու համար համապատասխան ակտերով տուգանվել են, բայց ֆինանսապես ի վիճակի չեն կատարել վճարումները։

«Այս պահին նման որոշում չկա: Եթե նման բան լինի, կտեղեկացնենք»,- հարցին ի պատասխան ասել է պարետատան խոսնակ Մանե Գևորգյանը

Please enter a valid URL