Search
Close this search box.

Չինաստանից Հայաստան ուղարկված տուփերի գրությունը բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում

Թուրքական մամուլն անտարբեր չի մնացել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։

Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին, գրում է Ermenihaber-ը։

Նրանք այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բարեկամական օգնության արկղերի վրա գրված է. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Please enter a valid URL