Այսօր Հրազդանում հրաժեշտ տվեցին 1995 թվականին ծնված Գնել Թովմասյանին:
25-ամյա երիտասարդը, ով ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի վաղամեռիկ եղբոր թոռն էր, ապրիլի 7-ին, ժամը 18:48-ին Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, իր վարած «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Ցավոք, երտասարդը տեղում մահացել էր։
ArmLife.am կայքը ցավակցում է Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանին, նրա հարազատներին` ցավալի ու ողբերգական այս դեպքի կապակցությամբ: