Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, որը սեփական դիմումի համաձայն երեկ ազատվել է աշխատանքից, այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։
Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել, որով տեղեկացնում էր, որ զբաղեցրած պաշտոնը թողնում է Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող «կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումների» պատճառով։ Նույն գրառմամբ Ճաղարյանը հայտնել էր նաև, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով օրերս մամուլի ասուլիսով է հանդես գալու։
«Հրապարակի»-ի տեղեկություն հասավ, որ նրան հրավիրել են ԱԱԾ, որպեսզի զգուշացնեն՝ ավելորդ բաներ չասի, քննադատություն չնհնչեցնի։ Մենք կապվեցինք Հակոբ Ճաղարյանի հետ։
«Հրապարակի» հետ զրույցում Ճաղարյանը հաստատեց տեղեկությունները, որ իրեն հրավիրել են ԱԱԾ։ Հետաքրքվեցինք՝ պատրաստվո՞ւմ է ներկայանալ։
Մանրամասները՝ Hraparak.am-ում: