Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1 459 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 10 հազարը․ նախօրեին մահացել է 13 մարդ, ապաքինվել 580-ը։ Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող օպերատիվ շտաբը, փոխանցում է РБК-ն։
Ռուսաստանը զբաղեցնում է 20-րդ տեղն աշխարհում վարակակիրների թվով։
Կորոնավիրուսը հայտնաբերվել է 81 մարզում։