Search
Close this search box.

«Ճվճվ Արոյի» որդին` «Սաքուլիկը» համաներմամբ ազատ է արձակվել

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատորաղական հիմնարկից ազատ է արձակվել քրեական պատմություններով հարուստ «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը, ով 2018 թվականին դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ Երևանի կենտրոնում մահվան ելքով ավտովթարի մեջ մասնակցություն ունենալու համար։

Ավտովթարի հետևանքով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2 ծառայողներ մահացել էին, ովքեր աշխատանքային ծառայության մեջ էին գտնվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը՝ ապրիլի 3-ին, Ս. Վարդանյանը Նուբարաշենի բանտից ազատ է արձակվել՝ 2018 թվականին ընդունված Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ն կետի համաձայն, որով 6 տարի 6 ամիս պատժաչափը կրճատվել է 2.3-ով և վերջնական պատիժ է թողնվել 2 տարի 2 ամիսը։

Please enter a valid URL