Search
Close this search box.

Մարզպետները տեղեկացնում են՝ տրանսպորտը չի գործելու

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեհ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարգելի լոռեցիներ, տեղաշարժման սահմանափակումների հետ կապված մարտի 25-ից դադարեցվում է նաև միջմարզային և Լոռի-Երևան-Լոռի հանրային տրանսպորտի գործունեությունը:

Սեփական մեքենաներով և տաքսի մեքենաներով երթևեկը թույլատրվելու է երկու անձով’ վարորդը ներառյալ:

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու Երևան-Արտաշատ-Երևան, Երևան-Մասիս-Երևան, Երևան-Արարատ-Երևան, Երևան-Վեդի-Երևան ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։

Չի աշխատելու նաև ներմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը:

Please enter a valid URL