Search
Close this search box.

Ահազանգ ԶԼՄ ներկայացուցիչներից. «Մարդիկ, խցկված «Գազել»-ների մեջ, գնում են անհասկանալի ուղղություններով»

Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրիում հասարարակական տրանսպորտն աշխատում է, մարդիկ խցկված Գազելների մեջ, գնում են անհասկանալի ուղղություններով: Այսպիսի արտակարգ դրություն։
Ոստիկանությունն էլ ձայնային ազդանշանները միացրած գնում գալիս է:
Իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին աճել է: Հաստատված 266 դեպք կա»:

Գրառում է կատարել նաև լրագրող Վաչիկ Գրիգորյանը․«Մարզային տրանսպորտն աշխատում է, ոստիկան չկա փողոցներում, որևէ հսկողություն չի սահմանվում, քաղաքացիների տեղաշարժը որևէ կերպ չի սահմանափակվում:

Ճիշտ է, այդ որոշումն իմ վրա չի տարածվում, քանի որ ԶԼՄ ներկայացուցիչների տեղաշարժը չի սահմանափակվում և անգամ ձևաթղթի կարիք չկա, բայց հասկանալու համար, թե ես ով եմ, նախ պետք է ինձ հարցնել այդ մասին:

Տպավորություն ունեմ, որ ոստիկանությունն ինքնամեկուսացվել է, և երեկվա որոշմամբ սահմանափակվել է միայն ոստիկանների տեղաշարժը»:

 
Please enter a valid URL