Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ արտասահմանցիները կարող են մարտի 19-ից երկարաձգել Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու իրավունքը, ինչը կապ ունի համաճարակի ժամանակ քաղաքացիների իրավունքների և ազատության ապահովման հետ:
Այսպիսով, այն քաղաքացիները, ովքեր Ռուսաստան են մեկնել առանց վիզային ռեժիմով, կկարողանան երկարաձգել Ռուսաստանում իրենց գտնվելու իրավունքի ժամկետները: Այս որոշումը վերաբերում է նաև Հայաստանի քաղաքացիներին:
Նշվում է, որ վերոնշյալն անելու համար արտասահմանցիներն ընդամենը պետք է դիմեն ՆԳՆ մոտակա բաժին և ներկայացնեն հայտարարություն: