«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում կտրուկ թանկացել է ավտոյուղի գինը: Եթե մինչև վերջերս Իրանից ներկրվող ավտոյուղի 20 լիտրանոց տարայի մեծածախի գինը 12 հազար 500 դրամ էր, ապա երեկ այն դարձել էր 30 հազար դրամ, թանկանալով շուրջ երկուսուկես անգամ:
Սրա պատճառը ոչ միայն հայ-իրանական սահմանի փակ լինելն է, այլ նաև իրավիճակից որոշ մարդկանց կողմից գերշահույթ ստանալու մղումը, որը պետք է կասեցվի վարչարարական կտրուկ միջամտությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: