Search
Close this search box.

Ստիպել օրինական ճանապարհով սառեցնել տոկոսները և վարկերի մարումները. Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ախր ո՞նց, ո՞նց կարող են այս նեղ-մաջալին մարդկանց դրության մեջ չմտնել։ Խոսքը մասնավորապես այն ֆինանսական կազմակերպությունների մասին է, որոնք, թքած ունենալով իրավիճակի վրա, միևնույն է շարունակում եմ վարկեր և տոկոսներ «քերել» մարդկանցից։
Ես ուղղակի ապշում եմ և կրկին հորդորում իշխանություններին ՍՏԻՊԵԼ օրինական ճանապարհով սոցիալական ցածր գիտակցություն ունեցող վարկային և ֆինանսական կառույցներին` սառեցնել տոկոսները և վարկերի մարումները։
Խորին շնորհակալություն այն բանկերին և վարկային կառույցներին, որոնք այս օրերին ցուցաբերեցին վայել և արդար մոտեցում և տրամադրեցին իրենց հաճախորդներին վարկային արձակուրդ, հալալա՛ ձեզ!
Իսկ մնացածին բարի խորհուրդ եմ տալիս, թարգե՛ք այս ծանր վիճակում մարդկանց հոշոտելը։ Ախր այս կորոնավիրուսն անցնելու է…մի մոռացեք դրա մասին, եղե՛ք գոնե մի քիչ պատասխանատու։

Please enter a valid URL