Search
Close this search box.

Կորոնավիրուսի կասկածով ՀՀ սահմանային հսկիչ կետերից մեկուսացվել է մոտ 100 անձ

Հ սահմանային հսկիչ կետերից կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է Հայաստան ժամանած մոտ 100 անձ: Այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Հունվարի 24-ից սկսած մեր սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի: Անձնակազմի թվաքանակի ավելացում է եղել մոտ երկու անգամ, տեխնիկական հագեցվածության, մեր աշխատակիցների անհատական պաշտպանիչ միջոցների և այլ համալրումներ: Հսկիչ կետերից անմիջական հոսպիտալացում է տեղի ունեցել 65 անձի համար, իսկ մեկուսացվածների թիվը հասնում է 100-ի»,- ասաց Ավագյանը:

Հակոբ Ավագյանը նշեց, որ մեկուսացված քաղաքացիների մեջ են նաև Իտալիայից չարթերային չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Please enter a valid URL