Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտնեց, թե ինչպես է Շենգավիթում գտնվող արտադրամասում տարածվել կորոնավիրուսը։
«Արտադրամասի անունը չենք նշում, այն Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, գտնվում է Շենգավիթում: Իտալացի գործընկերը ժամանել է, ջերմիջեցնողներ օգտագործելու միջոցով թաքցրել է վարակվածությունը, երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել է Հայաստանից, բայց՝ թողել վարակը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: