Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում կորոնավիրուսով կա 84 հաստատված դեպք

«Այս պահին ունենք կորոնավիրուսով հիվանդացության 84 հաստատված դեպք․ 444 մարդ մեկուսացված է, ևս 799-ին հորդորել ենք տներում ինքնամեկուսացվել․ ունենք որոշակի պոտենցիալ մեկուսացումը շարունակելու։ Եթե ծավալները մեծանան, գործողությունը սկզբունքորեն կդառնա անիմաստ։ Առայժմ դեռ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմնական խնդիրը կապված է Էջմիածնի ու արտադրամասի ճյուղի հետ․ իսկ խնդիրն այն է, որ հսկողության տակ գտնվող մարդիկ հրահանգներին չեն հետևել ու այսօր այսպիսի ծավալ ունենք։ Հույս ունենք՝ կհասնենք արտադրամասի ճյուղի հետևից ու կկարողանանք կանգնեցնել։ Դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի ու արտադրամասի ուղղություններն են, Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ իրավիճակը կառավարելի է։

Please enter a valid URL