Shamshyan.com է ահազանգել Չարենցավան քաղաքի բնակիչ Տ. Ծ.-ն ու հայտնել, որ այսօր ֆեյսբուքյան սոցցանցի իր էջում հայտնել է, որ Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանում տոնական խնջույք է իրականացվում, ու բնակիչներին կոչ է արել չմասնակցել խնջույքներին, որից հետո ռեստորանի տերերը կապ են հաստատել իր հետ, հանդիպել ու ծեծի ենթարկել իրեն:
«Գրառումիցս հետո 2 հոգի զանգում գրում էին, որ խոսալու բան կա: Տեղ պայմանավորվեցինք, եկան խոսելու, ասում էին, որ իրենց ռեստորանն է ու պահանջում էին ջնջել գրառումը, ես ասեցի, որ չեմ կարող ջնջել, քանի որ ողջ քաղաքն արդեն կարդացել է: Հետո էլ ասին՝ բա որ մեզ վիրավորեն, ես էլ ասեցի՝ որ վիրավորեն, կջնջեմ վիրավորական մեկնաբանությունները, եթե դա է խնդիրը: Խոսացինք, վերջացրեցինք, թեքվեցին, որ գնան, միանգամից շրջվեցին, հարձակվեցին, խփեցին, հետո նստեցին իրենց Opel մակնիշի ավտոմեքենան ու փախան»,-կայքի թղթակցի հետ զրույցում պատմել է քաղաքացին, նշելով, որ կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
Ծեծի ենթարկված քաղաքացին ավելի ուշ պարզել է, որ իրեն ծեծի ենթարկողներն իրականում «Գինաց» ռեստորանի սեփականատիրոջ բարեկամներն են: