«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Կիև-Երևան չվերթով Հայաստան է ժամանել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ի տարբերություն իր կուսակիցների՝ Մարգարյանը հեղափոխությունից հետո աչքի չի ընկնում քաղաքական ակտիվությամբ, չնայած պետք է նկատի ունենալ, որ քաղաքապետարանի գործունեության հետ կապված աղմկահարույց բացահայտումներ ևս չկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: