ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է։ 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ»։
Հիշեցնենք, որ ըստ վերջին տեղեկությունների՝ կորոնավիրուսով վարակված է 78 մարդ, իսկ մեկուսացվածների թիվը կհասնի 600-ի: