Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Իմ թանկ ախպեր, իմ հերոս, իմ Զորո»․ զոհված զինծառայողի ընտանիքում ահավոր վիճակ է

Երեկ Նախիջևանի սահմանին հակառակորդի կրակոցից զոհված Զոհրաբ Սիանոսյանը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի բնակիչ էր: Նա, կինն ու երեխաները ապրում էին հայրիկի ու մայրիկի հետ, նրանց հետ նաև եղբոր ընտանիքը:

GPnews.am-ի հետ զրույցում զինծառայողի հորեղբոր աղջիկը՝ Լիանան, պատմեց, որ Զոհրաբի դին այսօր տուն կբերեն։ «Տանն ահավոր վիճակ է:

Զոհրաբը շատ բարի, բոլորին հասնող, օգնող, շատ համեստ ու խելոք տղա էր, ուներ 2 և 4 տարեկան աղջիկներ։ Աշխատանքի հրամանը եկել էր փետրվարի 22-ին, իսկ ինքը 5 օրվա պայմանագրային զինծառայող էր»,-ասաց Լիանան։

«Իմ թանկ ախպեր, իմ հերոս, իմ Զորո»,- արցունքները զսպել չի կարողանում քույրը։ Կինն աշխատում է համայնքի ջերմոցներում: Համայնքապետի խոսքով՝ Զոհրաբն իր նախկին աշխատողի որդին է՝ շատ համեստ, խելոք տղա։

Նշենք, որ երեկ՝ ժամը 15։30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գեորգիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ):
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Please enter a valid URL