Search
Close this search box.

Ողբերգական պատահար. 25-ամյա աղջիկը է մահացել

Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` դեպը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 10-ին:

Ժամը 23:50-ի սահմաններում Լիճք գյուղի բնակիչ, 27-ամյա Զովիկ Իրիցյանը իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Զ. Իրիցյանը, նրա ուղևորներ` համագյուղացի, 52-ամյա Կարինե Իրիցյանը և Երևանի բնակիչ, 4-ամյա Սիրուշ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Երևանի բնակիչ, 25-ամյա Մարիամ Իրիցյանը տեղում մահացել է:

Please enter a valid URL