Search
Close this search box.

Լուսանկարներ՝ Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղմանը արարողությունից

Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա Մարինե Խ.–ի հուղարկավորության արարողությանը հարազատներից ոչ ոք չի մասնակցել։ Կնոջ մարմինը Գյումրու պաթոլոգո-անատոմիական լաբորատորիայից անմիջապես տեղափոխել են «Շիրակ» գերեզմանատուն:

Կնոջ մարմինը Գյումրու պաթոլոգո-անատոմիական լաբորատորիայից անմիջապես տեղափոխում են «Շիրակ» գերեզմանատուն
Հուղարկավորությանը ներկա են եղել քաղաքապետարանի ու մարզպետարանի աշխատակազմերը՝ Գյումրու քաղաքապետի ու Շիրակի մարզպետի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն ու ՀՀ վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հուղարկավորությունը կազմակերպել է քաղաքապետարանը:

«Քննչական մարմնից ենք ստացել գրություն, որպեսզի հուղարկավորենք մահացած կնոջը: Մենք էլ օրենքի սահմանում իրականացնում ենք այդ գործընթացը»,- նշեց Առաքելյանը:
Հիշեցնենք`մարտի 5-ին, ժամը 15։40-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել նրա 13-ամյա դուստրը` Նազելի Խաչատրյանը:

Վիրահատությունից հետո երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ հարազատներից ոչ ոք մինչ օրս տեսակցելու չի գնացել նրան։ Երեկ աղջիկը գիտակցության է եկել, որոշ բառեր արտաբերել։

Գյումրի քաղաքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում որոշել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ ճանաչել ծեծի պատճառով հիվանդանոցում հայտնված 13-ամյա աղջկան` Նազելի Խաչատրյանին և նրա եղբորը: Նրանք կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար:

Please enter a valid URL