Search
Close this search box.

Երեխա է վարակվել կորոնավիրուսով

Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վարակվել: Այս մասին հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Նրա խոսքով, երեխան ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել խմբի հետ, որոնք ինքնամեկուսացված են եղել, վիրուսը նրանց մոտ հաստատվել է կրկնակի ստուգման արդյունքում: Ըստ տարածված տեղեկատվության, վարակված երեխան 12 տարեկան է:

Վրաստանում մարտի 10-ին գրանցվել է կորոնավիրուսի միանգամից 8 դեպք: Այս պահի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, վարակվածները 23-ն են:

Please enter a valid URL