Պլանային զորավարժության շրջանակներում Նախիջևանի առանձին համազորային բանակի որոշ ստորաբաժանումներ տագնապի ազդանշանով դուրս են բերվել օպերատիվ շրջաններ:
Այս մասին հայտնում է Նախիջևանի պետական հեռուստաալիքը: Ներգրավված տեխնիկայի և անձնակազմի քանակ չի նշվում: Վարժանքների հայտարարվող նպատակը՝ հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում զորքերի կառավարման մեջ շտաբերի և սպաների մասնագիտական կարողությունների բարձրացումն է: