Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ այսօր՝ մարտի 10-ին միջադեպ է տեղի ունեցել։ Տարածքային կառավարման նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի ելույթի ժամանակ բնակիչներից մեկը սկսել է գոռգոռալ, որ իրեն վարչապետին հարց տալու իրավունք չեն տալիս։
Նիկոլ Փաշինյանը իջել է բեմից, մոտեցել վերջինիս՝ փորձելով հանգստացնել նրան. «Ես չեմ եկել խանգարելու, չեմ եկել պատերազմելու,- Փաշինյանին ասել է տղամարդը,- իմ միկրոֆոնը գողացել են, ազատ խոսքից զրկված քաղաքացի եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում