Search
Close this search box.

«Կոչ եմ անում Առողջապահության նախարարությանը կայացնել կամային որոշում». Գևորգ Գրիգորյան

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ ՀՀ առողջապահության նախարարության «մասնագետները» և «փորձագետները» պնդում են, որ կորոնավիրոիսն անվտանգ է, իսկ կարանտինը` անարդյումավետ միջոց, Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդացության և մահացության ցուցանիշներն աննախադեպ աճ են գրանցում, իսկ Իտալիայի վարչապետ` Ջուզեպպե Կոնտիի հրամանով ամբողջ երկրում կիրառվում է կարանտին` կորոնավիրուսի տարածման կանխման և արդյունավետ պայքար իրականացնելու նպատակով, Իտալիայում մարդկանց տեղաշարժն արգելված է, բացառությամբ` կենսական անհրաժեշտությամբ պայմանավորված նպատակային տեղաշարժը:
Իտալիայի ձեռնարկած միջոցառումը կցուցաբերի արդյունավետություն, սակայն այն արդեն ուշացած է. կորոնավիրուսն արդեն խլել է հարյուրավոր կյանքեր:

Հաշվի առնելով, որ մինչև վերջերս Հայաստանի հաղորդակցությունն Իտալիայի հետ դադարեցված չէր և առկա էին տուրիստական մեծ հոսքեր` կոչ եմ անում ՀՀ առողջապահության նախարարությանը կայացնել կամային որոշում` խստացնել կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես կասեցնելու որոշման ուշացման հետևանքով, կորոնավիրուսը ներթափանցեց Հայաստան, ուստի կոչ եմ անում չուշացնել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառումը, որպեսզի դեպքերի քանակը չավելանա, իսկ կիրառվող միջոցները չլինեն ժամանակավրեպ և անարդյունավետ:
Վիրուսի բռնկումը ՀՀ տարածքում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Ի հեճուկս Առողջապահության նախարարության «մասնագետների», «փորձագետների» և քարոզիչների պնդումների, կորոնավիրուսի «անվտանգ» լինելու լեգենդն այլևս գոյություն չունի և դա ապացուցված է միջազգային փորձով: Պետք է դասեր քաղել միջազգային փորձի չհաջողված օրինակներից:

Հ. Գ. Մի ռուսական ասացվածք է անընդհատ մտքիս գալիս` «Дурак учится на своих ошибках, а умный — на чужих»: Ճիշտ կլինի, որ հաշվի առնենք միջազգային հաջողված և չհաջողված (ուշացած) փորձերը և ժամանակին կիրառելով անհրաժեշտ միջոցները` պաշտպանենք մեր երկիրը կորոնավիրուսից»:

Please enter a valid URL