Search
Close this search box.

Նա է սպանել 43–ամյա կնոջը, դաժանորեն ծեծել 13-ամյա աղջնակին

Մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա մարտի 5-ին Գյումրիում Գյումրիի բնակիչ, 43-ամյա Մ. Խ.-ին դաժան ծեծի ենթարկելու, որի հետևանքով վերջինս գիտակցության չգալով ՝ մահացել էր և նրա անչափահաս դստերը ծեծի ենթարկելու մեջ:

Աղբյուրի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և երիտասարդը, ով նախկինում նույնպես եղել է դատապարտված՝ կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք՝  Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը մարտի 9-ի առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն էր ցուցաբերել.

«Աղջիկն այսօր գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել: Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար»,-նշել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը :

Please enter a valid URL