Հասսրակական գործիչ Հասմիկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
«Ֆեյսբուքահայությունը ակտիվ քննարկում կատարվածը։ Ոմանք շատ խիստ են մոտենենում և անգամ վիրավորական արտահայտություններ հնչեցնում, իսկ ոմանք էլ ինչ-որ տեղ արդարացնում կամ հումորով էին վերաբերվում կատարվածին։ Իսկ ինչ էր կատարվել․ Կատարվել էր այն, որ երկու սիրահար անձինք ազատություն էին տվել իրենց հորմոններին։
Եվ այդ ազատությունը տվել էին՝ օրը ցերեկով, բնության գրկում՝ կամրջի տակ։ Եթե հիշում եք՝ շաբաթներ առաջ մի զույգ ևս ընկել էր նմանատիպ պատմության մեջ։ Ազատության հրապարակում աղջիկ ու տղա արել էին մի բան, որի համար շատ զղջացին։ Զուգահեռ անցկացնելով այս և նախկին դեպքերի միջև պետք է նկատել, որ այս անգամ զույգը փորձել էր առանձնանալ։ Նախկինի դեպքում, անշուշտ, կար հանցակազմ, ինչի հետևանքով էլ ոստիկանությունը արագ արձագանք տվեց։ Այս պարագայում, զույգը, թեպետ սխալ բան էր արել, այնուամենայնիվ փորձել էր աննկատ մնալ։
Ինչը, ի դժբախտություն իրենց, չէր ստացվել, և ինչ-որ մեկը ֆիքսել էր նրանց։ Եղան անգամ մարդիկ, ովքեր քննադատաբար վերաբերվեցին նաև տեսանկարահանող անձի քայլին։ Համարելով, որ դա ներխուժում էր ուրիշի անձնական կյանք։ Կարելի է արդյոք սա այդպես որակել, թողնում եմ յուրաքանչյուրիդ հայեցողությանը, սակայն։
Մի երկու բան հստակ է։ Առաջին․ անկասկած այդ զույգը չպետք է այն էլ օրը ցերեկով սիրով զբաղվեր Հաղթանակի կամրջի տակ։ Երկրորդ․ Եթե նրանց գործողության մեջ կա հանցակազմ, ապա դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը։ Հասարակությունը, բնականաբար, կարող է դժգոհություն հայտնել, սակայն շատ խիստ վիրավորանքներն ու հայհոյախառն արտահայտությունները ևս պետք է չլինեն։ Իսկ թե ովքեր էին նրանք, դա արդեն, կարծում եմ, որ մեր գործը չէ»։