Search
Close this search box.

ՀՀ դեսպանատունը հորդորում է

Իտալիայում Հայաստանի դեսպանատունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ,
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Իտալիայում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին։ Միաժամանակ Իտալիայում ՀՀ դեսպանությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք դեռ չեն տրամադրել իրենց տվյալները, կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր (նահանգ, քաղաք, հասցե, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորության չի առաջացնում։ Դեսպանությունում գործող թեժ գծի հեռախոսահամար՝ +393775226710 Էլ. հասցե՝ [email protected]»:

Please enter a valid URL