Search
Close this search box.

Ինչից է մահացել նորածինը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել։

«Ներարգանդային պտղի մահվան պատճառը ընկերքի մեկ կենտրոնական շերտազատումն է։ Քանի որ ուղիները պատրաստ չեն եղել ծննդաբերելու` մոր կյանքը չվտանգելու համար արվել է կեսարյան հատում և երեխան դուրս է հանվել։ Մոր վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, արգանդը պահպանված է»,- նշեց «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատան բաժնի վարիչ Վարդան Ռափյանը:

Մինչդեռ հարազատների պնդում են թե մեղավորը բժիշկներն են,սակայն Ռափյանը վստահեցրեց՝ բժիշկների մեղավորությունը չկա, քանի որ պատճառը առաջացած բարդությունն է եղել․ «Անկանխատեսելի հիվանդություն է և մանկաբարձության մեջ ամենավտանգավոր բարդությունն է, երբ ընկերքը ժամանակից շուտ է անջատվում։ Դա ոչ մեկի կամքով կամ միջամտությամբ չի կարող լինել»,- ասաց ծննդատան բաժնի վարիչը։

Նրա խոսքով՝ ծննդկանի կյանքին ևս վտանգ է սպառնացել:

Նշենք, որ երեկ՝ մարտի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում բժիշկները ծննդաբերության ժամանակ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Գայանե Մագդեսյանին հայտնել են, որ պտուղը մահացած է: Գայանե Մագդեսյանը եղել է 35 շաբաթական հղիության մեջ։ Ծննդկանի հարազատները պտղի մահացության մեջ մեղադրում են բժշկին:

Please enter a valid URL