Ապօրինի որդեգրման գործով իրավապահներին դիմած մայրերից Նաիրա Այվազյանի գործով կատարվել է արտաշիրիմում: Կինն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երեխան եղել է իր երկրորդը, ծնվելուց հետո ճիչը լսել է, բայց այլևս չի տեսել երեխային.
«Մեզ կոշիկի տուփ են տվել, մեջը երեխայի կտրտած, սևացած մարմին ու ասել են Ձեր երեխան է: Բայց չափերը չեն հապատասխանել իմ ունեցած երեխայի չափերին»:
Կնոջ փաստաբանը հայտնեց նաև, որ մայրը դեռ տուժող չի ճանաչվել, սպասում են դիակի փորձաքննության արդյունքներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
\