Search
Close this search box.

Դատավորի անչափահաս որդին խոստովանել է, որ 14-ամյա դեռահասին նա է սպանել

Սանկտ Պետերբուրգում Վճռաբեկ դատարանի դատավորի անչափահաս որդին խոստովանել է, որ սպանել է 14-ամյա դեռահասին՝ անզգույշ լինելու պատճառով, հայտնում է РБК-ն ՝ վկայակոչելով նրա փաստաբան Արտյոմ Բակոնինին:

«Ֆոնտանկան» հայտնում է, որ, ըստ քննիչների, դեռահասը ցանկացել է ընկերների մոտ պարծենալ ատրճանակով, որը պատկանել է իր հորը: Նա չգիտեր, որ այն լիցքավորված է և պատահաբար կրակել է: Մոտ հեռավորության վրա գնդակը կպել է ընկերոջ գլխին, նա մահացել է:

Մահացածի մայրը РБК– ին հայտնել է, որ տղաները ընկերներ են եղել, և դեպքը անվանել է «պատահականություն»։

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել մարտի 7-ին: Տղան թողել էր ընկերոջ մարմինը սանդուղքի վրա և փախել։

Նկարում դատավորի որդին է

Please enter a valid URL