Search
Close this search box.

ՖՈՏՈ. Նախագահ է կորոնավիրուսի թեստով անցել

Էստոնիայի նախագահ Քերսթի Կալյուլայդը հայտնել է, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այսօրվա դրությամբ պարզ է դարձել, որ պատվիրակության բոլոր անդամների անալիզները բացասական են: Ուստի հաջորդ շաբաթ աշխատանքը կշարունակվի սովորական ռեժիմում»,-ֆեյսբուքյան էջում գրել է Կալյուլայդը:

Կալյուլայդը մասնակցել է Վաշինգտոնում AIPAC հասարակայնության հետ կապերի իսրայելա-ամերիկյան հանձնաժողովի գագաթնաժողովին: Ուրբաթ միջոցառման կազմակերպիչները հայտնել էին, որ գագաթնաժողովի երկու մասնակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Բացի Կալյուլայդից, գագաթնաժողովին մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

Տալլին վերադառնալուց հետո Կալյուլայդը եւ նրան ուղեկցող պատվիրակության բոլոր անդամներն անցել են կորոնավիրուսի թեստ, իսկ նախագահը հրաժարվել է մասնակցել Էստոնիայի կոնգրեսի տարելիցին նվիրված միջոցառմանը:

Էստոնիայում կորոնավիրուսով վարակվել է 10 մարդ: Նրանք բոլորը վարակվել են արտերկրում՝ ինը մարդ՝ Իտալիայում եւ մեկն՝ Իրանում:

Please enter a valid URL